National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.10.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին կայացած արտահերթ  նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Օրենքների նախագծերի առկայությունը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի եւ պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների՝ կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման եւ կազմակերպման անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ աշխարհազորը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հուսալիորեն պաշտպանել երկրի տարածքն ու բնակչությանը, կարեւորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:

Նախագծերով սահմանվում են աշխարհազոր հասկացությունը, դրա նպատակները, կառուցվածքը, ձեւավորման կարգը, խաղաղ եւ պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության եւ կիրառման, ենթակայության եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթը փոփոխության չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am